Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Ֆոն դեր Լայեն
Քաղաքականություն
22:02, 24 ноябрь 2022
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում քրտնաջան աշխատում են Ռուսաստանի պատերազմելու կարողությունները թուլացնելու ուղղությամբ:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ շուտով Մեծ յոթնյակի և մյուս գործընկերների հետ կհաջողվի հաստատել ռուսական նավթի համաշխարհային գնի առավելագույն սահմանաչափ:

«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Պուտինին»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը: