Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն
12:07, 25 ноябрь 2022
«Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ:

Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»։ Այս մասին մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:
 
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք հնարավոր է չափել որևէ պատգամավորի գործունեության արդյունավետությունը, բայց գոնե խղճիս առաջ հանգիստ եմ. ինձ տրված մանդատը օգտագործել եմ ի շահ երկրի, փորձել եմ առավելագույնս իրացնել գիտելիքս և լիազորություններս՝ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում ու դրանից դուրս, եղել եմ այնտեղ, որտեղ եղել է իմ կարիքն ու մեր քաղաքական թիմը՝ հանրահավաքներից մինչև ամբիոն, քայլերթերից մինչև ազատազրկման վայրեր։
 
Մեծ պատասխանատվություն և պատիվ  էր լինել ակտիվ քաղաքականության մեջ նախագահ Քոչարյանի և մեր թիմակիցների հետ»: