Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք Իրանից չենք վախենում և անպատասխան չենք թողնի հակաադրբեջանական գործողությունները. ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու նաև ադրբեջանցիներին, որոնք ապրում են Իրանում. Ալիև

Մենք Իրանից չենք վախենում և անպատասխան չենք թողնի հակաադրբեջանական գործողությունները. ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու նաև ադրբեջանցիներին, որոնք ապրում են Իրանում. Ալիև
Քաղաքականություն
14:05, 25 ноябрь 2022
Իրանը նախկինում երբեք հանդես չի եկել նման ատելությամբ լի և սպառնալից հայտարարություններով Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Բաքվում տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին։

«Մենք աշխատել ենք Իրանի երեք նախագահների՝ Հաթեմիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ, և այս տարիների ընթացքում չի եղել այնպիսի իրավիճակ, ինչպես այսօր է։

Իրանը երբեք մեր սահմանների մոտ չի անցկացրել երկու զորավարժություն մի քանի ամսվա ընթացքում: Երբեք Ադրբեջանի դեմ չեն եղել այսպիսիատելությամբ լի և սպառնալից հայտարարություններ»,- ասել է Ալիևը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն անպատասխան չի թողնի այդ հակաադրբեջանական հայտարարությունները։ 

«Մենք միշտ պատասխանել ենք և պատասխանելու ենք հակաադրբեջանական հայտարարություններին և գործողություններին։ Այդ պատճառով մենք նույնպես զորավարժություններ ենք անցկացրել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալով, որ մենք նրանցից չենք վախենում։ 

Մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու համար մեր աշխարհիկ կենսակերպն ու զարգացման ուղին, ինչպես նաև ադրբեջանցիներին, որոնք ապրում են Իրանում։ Նրանք մեր ժողովրդի մի մասն են»,- ասել է Ալիևը։