Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին
Քաղաքականություն
21:41, 25 ноябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր․ այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Բոլորս գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այնտեղ և՛ ընդլայնված կազմով, և՛ Հայաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հարցեր են եղել, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը։