Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, մինչդեռ երեկ կրակ է բացում հայ դիրքապահների ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, մինչդեռ երեկ կրակ է բացում հայ դիրքապահների ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»․ Մարուքյան
Քաղաքականություն
11:39, 26 ноябрь 2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պնդում է դրան Մակրոնի մասնակցությունը։

«Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, իսկ պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է։

Մինչդեռ երեկ երեկոյան նրանք տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»»,- գրել է Մարուքյանը՝ հեշթեգերում նշելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։