Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան

Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ. Մարուքյան
Քաղաքականություն
11:18, 28 ноябрь 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին իր թվիթերյյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 5 անգամ: Սա Ռուսաստանի օրինական հիմքն է, որպեսզի ՌԴ-ն օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ, ինչպես նոյեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որում դժգոհում էր, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել էր ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։