Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի հայտարարությունն ընդդիմադիր 3 պատգամավորի հրաժարականի դիմումների մասին

ԱԺ նախագահի հայտարարությունն ընդդիմադիր 3 պատգամավորի հրաժարականի դիմումների մասին
Քաղաքականություն / Հայաստան
20:22, 29 ноябрь 2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:


Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: