Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի փաստաբանական պալատի անդամներին

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի փաստաբանական պալատի անդամներին
Քաղաքականություն
20:02, 30 ноябрь 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին՝ պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Փաստաբանական պալատի hանրային գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը կարևորել է փաստաբանության ինստիտուտի կայացումն Արցախում ՝որպես քաղաքացիների շահերի պաշտպանության կարևոր օղակի:
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի: