Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը
Քաղաքականություն
20:32, 30 ноябрь 2022
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 7-9-ը կհյուրընկալի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը՝ պատգամավոր Քրիստիան ՀԱԱՍԵԻ գլխավորությամբ:

Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է արել: Ինչպես նշվում է կարգադրությունում, պատվիրակությանն ընդունելու է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: