Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար․ ՀՀ ԱԺ նախագահ

Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար․ ՀՀ ԱԺ նախագահ
Քաղաքականություն
11:04, 01 декабрь 2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝  շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ազգային Ժողովին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան».- գրել է Սիմոնյանը։