Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը
Քաղաքականություն
21:19, 22 апрель 2021
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը.այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին: Մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության հետևանքով, հիշում, թե ինչպես են նրանք զոհվել, և ուրախանում ենք նրանով, որ փոխել ենք այն, ինչ պատմությանը հայտնի է լինելու նրանց զոհվելու մասին»,- ընդգծված է Մենենդեսի հայտարարության մեջ: