«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Քաղաքականություն / Հասարակություն
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ: Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:
Կարծում ենք, այսպիսի ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն գաղափարակից ընկերներին պայքարն ավելի արդյունավետ դարձնել, այլ նաև բոլոր համախոհ քաղաքացիները հնարավորություն կունենան դրսևորել իրենց աջակցությունը տարբեր եղանակներով»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության գրասենյակում։