Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՈՒ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Մոսկվա գործուղման կմեկնի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Բելգրադ

ՊՈՒ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Մոսկվա գործուղման կմեկնի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Բելգրադ
Քաղաքականություն / Հայաստան
19:50, 02 декабрь 2022
ՊՈՒ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Մոսկվա գործուղման կմեկնի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Բելգրադ    Խորհրդարան վերադարձած ընդդիմության պատգամավորները առաջիկայում իշխանական պատգամավորների հետ մեկտեղ  կմեկնեն գործուղումների։

Մասնավորապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կգործուղվեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՊՈՒ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի մի խումբ անդամներ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից։  

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական հանձնաժողովի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար էլ 2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվեն  Ազգային ժողովի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  ՔՊ-ական պատգամավոր  Գևորգ Պապոյանը  (դեկտեմբերի 7-9-ը), Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման  բաժնի  գլխավոր  մասնագետ  Գոհար  Էվաջյանը։  

Նշենք, որ դեռ մինչև խորհրդարան վերադառնալը ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորները այն  պատվիրակությունների կազմում, որոնց անդամ են, մասնակցում էին գործուղումներին՝ անտեսելով խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու իրենց որոշումը։