Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր ուժերի այս գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չէ․ Ռուբեն Մելքոնյանը չի վերցնի մանդատը

Ընդդիմադիր ուժերի այս գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չէ․ Ռուբեն Մելքոնյանը չի վերցնի մանդատը
Քաղաքականություն / Հայաստան
19:35, 05 декабрь 2022
«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի վերցնելու մանդատը։

Հիշեցնենք, որ դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը մանդատից հրաժարվել էին։


«- 2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու: Լինելով և շարունակելով մնալ անկուսակցական՝ որոշում էի կայացրել իմ մասնագիտական գիտելիքները բացի գիտա-կրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում, քանզի ստեղծված օրհասական իրավիճակում զուտ գիտա-կրթական գործունեությամբ պարփակվելը համարել և համարում եմ խուսափողականություն, իսկ հարմարվողական մտավորականությանը՝ մեծագույն աղետ պետության համար: Ուստի, մասնակցել եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին այս իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Դա բացի քաղաքականից, միևնույն ժամանակ, իմ քաղաքացիական քայլն էր»,- մասնավորապես գրել է Մելքոնյանը, ապա հավելել, որ վաղը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի ԿԸՀ: