Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը
Քաղաքականություն / Հայաստան / Աշխարհ
23:05, 06 декабрь 2022
Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը․ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Նախարար Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Լաքոտը։

Սենատում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիա ԱԳ նախարար Կոլոնան Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսելիս, ասել է․ «Այս առաքելությունը արդյունավետորեն սահմանափակել է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը, նախարարն ասել է, որ «լարվածությունը մնում է բարձր»։ Ապա վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին և խոստացել շարունակել ջանքերը խաղաղության վերադարձի համար։

Անահիտ Խաչատրյան