Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի հրամանագրերով Վահրամ Դումանյանն ու Համբարձում Մաթևոսյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից

ՀՀ նախագահի հրամանագրերով Վահրամ Դումանյանն ու Համբարձում Մաթևոսյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից
Քաղաքականություն / Հայաստան
20:42, 12 декабрь 2022
ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը երկու հրամանագիր է ստորագրել, ըստ որոնց Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի։

Հրամանագրերում ասվում է՝

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել փոխվարչապետի պաշտոնից:



Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: