Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմում եմ միջազգային հանրությանը Արցախում ադրբեջանցիների շրջափակումը խստորեն դատապարտելու կոչով․ ֆրանսիացի սենատոր

Դիմում եմ միջազգային հանրությանը Արցախում ադրբեջանցիների շրջափակումը խստորեն դատապարտելու կոչով․ ֆրանսիացի սենատոր
Քաղաքականություն
22:12, 12 декабрь 2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու փաստին։
 
«Դիմում եմ միջազգային հանրությանը Արցախում ադրբեջանցիների շրջափակումը խստորեն դատապարտել կոչով։ Պատժամիջոցների բացակայության դեպքում՝ Ադրբեջանը սահման չի ունենա»,- գրել է Բուայեն։
 
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

Ադրբեջանցիները նույն պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակել էին նաև դեկտեմբերի 3-ին: