Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին»․ հայտարարել է Շառլ Միշելը․ «Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովո՞ւրդը»․ նրան հարց է ուղղել Մարուքյանը

«ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին»․ հայտարարել է Շառլ Միշելը․ «Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովո՞ւրդը»․ նրան հարց է ուղղել Մարուքյանը
Քաղաքականություն
18:42, 13 декабрь 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

 «Ընդգծվում է, որ ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է նախագահ Զելենսկուն։

 Ռուսաստանի հրթիռային հարվածները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ պատերազմական հանցագործություն են։ Մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին»։
 
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է ԵԽ նախագահի գրառումը՝ հարց հնչեցնելով․ «իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովո՞ւրդը»։
 
«Կկանգնե՞ք նրանց կողքին։ Հենց հիմա նրանք պատժվում են իրենց ժողովրդավարական ընտրության համար։ Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ կետը 120 հազար մարդու համար, որից 30 հազարը՝ երեխա: Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում»,- գրել է Մարուքյանը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի