Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրության հրատապ և թիրախավորված արձագանքը պարտադիր է․ ՀՀ նախագահը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

Միջազգային հանրության հրատապ և թիրախավորված արձագանքը պարտադիր է․ ՀՀ նախագահը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին
Քաղաքականություն
20:10, 13 декабрь 2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Լաչինի միջանցքը փակելով ավելի քան 120.000 մարդ՝ երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ զրկված են դեպի Հայաստան և ամբողջ աշխարհ մուտք ունենալու կենսական հնարավորությունից։ Հերթական մարտահրավերի 2-րդ օրն իսկ Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Միջազգային հանրության հրատապ և թիրախավորված արձագանքը պարտադիր է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
 
Նշենք նաև Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի