Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պսևդո էկոլոգ-ակտիվիստները համազգեստով են և զինված. Իրականում Ադրբեջանը ներխուժել է ռուսական վերահսկողության տարածք․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

Ադրբեջանցի պսևդո էկոլոգ-ակտիվիստները համազգեստով են և զինված. Իրականում Ադրբեջանը ներխուժել է ռուսական վերահսկողության տարածք․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն
Քաղաքականություն
20:55, 13 декабрь 2022
 
Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերի իր էջում գրառում է կատարել ու տեսանյութ հրապարակել․

«Ադրբեջանցի պսևդո էկոլոգ ակտիվիստները մեկ, մեկուկես օր է փակել են Լաչինի միջանցքը։ Նկատենք, որ նրանք համազգեստով են և զինված... Իրականում Ադրբեջանը ներխուժել է  թիվ 1 տարածք՝ ռուսական վերահսկողության տարածք»։

Տեսանյութը՝ այստեղ։
 
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնա-ողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել էր․
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. 

Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ 

Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։ 

Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: 

Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ 
Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։ 
Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։ 

Հ.Գ.
Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ։
 
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի