Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտահերթ ընտրությունների պահանջ ընդդիմության կողմից. ինչու է փոխվել նրանց դիրքորոշումը. «Ժամանակ»

Արտահերթ ընտրությունների պահանջ ընդդիմության կողմից. ինչու է փոխվել նրանց դիրքորոշումը. «Ժամանակ»
Քաղաքականություն
13:05, 16 февраль 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք մինչև վերջերս հայտարարում էին, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հիմա մտադիր են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք պնդում են, որ առնվազն մինչև աշուն պետք է ընտրություններ կազմակերպել:

Դիրքորոշման նման փոփոխության պատճառն այն է, որ ընդդիմադիրները մտածում են, թե հանրային տրամադրությունները փոխվում են ի վնաս իշխանության, և անկախ նրանից, թե ով է ընտրությունների կազմակերպիչը, իշխանությունը հաջողության շանս չունի»: