Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար հետևանքները ԼՂ ժողովրդի համար

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար հետևանքները ԼՂ ժողովրդի համար
Քաղաքականություն
21:51, 23 декабрь 2022
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: