Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը վերահաստատում է, որ ԼՂ-ն գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը վերահաստատում է, որ ԼՂ-ն գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
14:41, 24 декабрь 2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, թե ,իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:

«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը: