Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
15:15, 24 декабрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ գրում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Արծարծվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցեր՝ կապված, մասնավորապես, ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ»,- ասված է հաղորդագրությունում։