Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից․ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»

Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից․ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»
Քաղաքականություն
20:16, 24 декабрь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից և կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին»։

Ալիևի խոսքով` ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի արտասահմանյան հովանավորների մոտ, որոնք զրպարտչական արշավ են սկսել մեր երկրի դեմ»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «ՄԱԿ-ում Բաքվի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում»:

1lurer.am