Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն մասնակցելու է առաջիկա ընտրություններին և ես լինելու եմ վարչապետի թեկնածուն. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն մասնակցելու է առաջիկա ընտրություններին և ես լինելու եմ վարչապետի թեկնածուն. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
11:55, 25 апрель 2021
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին,- այս մասին այսօր իր ուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ»,- ասաց Փաշինյնաը հավելելով. «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»:

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասաց 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնեց անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթելով գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին. «Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, եւ մենք պիտի ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, նաև շնորհավորելով «Քաղաքացու օրվա» առթիվ: