Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է գործել․ կանգնեցրե՛ք Ալիևին․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու Ադրբեջանի մտադրության մասին

Պետք է գործել․ կանգնեցրե՛ք Ալիևին․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկելու Ադրբեջանի մտադրության մասին
Քաղաքականություն
19:50, 27 декабрь 2022
Ֆրանսիայի ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն Լորանս Պետելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանը ցանկանում է hայերից դատարկել Լեռնային Ղարաբաղը՝  տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու համար։
Պետք է գործել։ Կանգնեցրե՛ք Ալիևին»,- գրել է Ան Լորանս Պետելը՝ հեշթեգերում նշելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ու ՄԱԿ-ի գրասենյակին։

Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 16 օր։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում արդեն իսկ առկա է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս։ Ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։


Անահիտ Խաչատրյան