Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Քաղաքականություն
21:51, 29 декабрь 2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթերի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի վարույթի շրջանակներում, խնդրելով դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը միջանցքով»,- ասված է հաղորդագրությունում։