Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը հաստատել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կազմը

Վարչապետը հաստատել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կազմը
Քաղաքականություն
22:10, 30 декабрь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից:

«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։