Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ է ուսուցիչը

Վերջին օրերին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով ավելի հայտնի է ուղղաթիռով ներհայաստանյան շրջագայություններով և Զանգեզուրի կոմբինատի բաժնետերը լինելով, ու Մեղրիի քաղաքապետը, որն էլ հայտնի է բացառապես քրեական գործերով, որոնցով անցնում է, սկսել են կիսաքաղաքական հարցազրույցներ տալ։ Սակայն հետաքրքիրը դրանցում առկա նմանությունը կամ փոխադարձ կրկնօրինակումն է։ Ակնհայտ է, որ քաղաքական տեքստերից հեռու այս երկուսին նույն ուսուցիչն է «մարզում», մնում է միայն հասկանալ, թե ո՞վ է ուսուցիչը։