Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասին հաղթելու ենք բոլոր դժվարությունները. Ռուբեն Վարդանյան

Ազատամարտիկների պուրակից Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել մեր հայրենակիցներին՝ ամփոփելով անցնող տարին:

«Ձեր բոլորի արձագանքներից զգում եմ, որ պատրաստ եք մեզ հետ միասին ճանապարհ անցնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցում են: Մենք բոլորս միասին մի նավով գնում ենք առաջ և ուրիշ ճանապարհ չունենք: Մեկ ամիս առաջ իմ 13-ամյա տղայի հետ անցնում էի այս պուրակով և մեջս մի բան կար՝ մենք պարտական ենք իրենց կայքը զոհած այս տղաներին, պիտի շարունակենք այն գործը, որի համար զոհվել են նրանք: Վստահ շարժվելու ենք առաջ և հաղթելու ենք բոլոր դժվարությունները»,-ասել է պետնախարարը: