Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխությունը․ ընտրությունները կանցնեն առանց ռեյտինգային համակարգի

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխությունը․ ընտրությունները կանցնեն առանց ռեյտինգային համակարգի
Քաղաքականություն
12:14, 26 апрель 2021
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին: