Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով` իր Սու 30-ների համար. օդաչուների պատրաստումից մինչև հնդկական արտադրության հրթիռների զինում․ IDRW

Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով` իր Սու 30-ների համար. օդաչուների պատրաստումից մինչև հնդկական արտադրության հրթիռների զինում․ IDRW
Քաղաքականություն
20:10, 03 январь 2023
Ռուսաստանից Հայաստանի ձեռք բերած «Սպիտակ փիղ» կոչված Սու-30 ինքնաթիռները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ օդ չբարձրացվեցին,իսկ Ադրբեջաննն իր SU-25 ինքնաթիռների և «Բայրաքթար» ԱԹՍ-ների միաջոցով կարողացավ ավերածություններ առաջացնել Հայաստանի ՀՕՊ տեղամասերում և ցամաքային զորքերում․ գրում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը։

Նշվում է, ՀՀ ՌՕՈւ-ն կտրուկ քննադատության ենթարկվեց ու  պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավականաչափ մարզված չէին, և Հայաստանը չէր կարողացել հրթիռներ ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ։

Ըստ մամուլի հրապարակումների` հայկական Սու-30-երը որպես համակարգ օգտագործել են միայն չկառավարվող հրթիռներ, ինչի պատճառով հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝  օդուժը կառուցելու համար և ակնկալում են օգնություն ստանալ Հնդկաստանից։

«Համագործակցության ոլորտը կարող է լինել  օդաչուների պատրաստումից մինչև հնդկական արտադրության հրթիռների զինմամբ։ Հայաստանը հուսով է նորացնել իր օդուժը և նոր ձեռք բերված Սու-30-ները»,- գրում է լրատվամիջոցը։