Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իշխանության վակումից խուսափելու համար գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»․ Վլադիմիր Վարդանյան․ տեսանյութ

«Իշխանության վակումից խուսափելու համար գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»․ Վլադիմիր Վարդանյան․ տեսանյութ
Քաղաքականություն
13:18, 26 апрель 2021
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մեկնաբանելով վարչապետի հրաժարականը և վերջինիս ժամանակավոր պաշտոնակատար մնալու հարցը, ասաց, որ սահմանադրական որևէ արգելք չկա՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում։ Վարդանյանը նշեց, որ իշխանության վակումից խուսափելու համար գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը։

Հստակեցնելով, Վարդանյանը նշեց, որ եթե պաշտոնյան հրաժարական է ներկայացնում և չի ուզում շարունակել պաշտոնավարել, ապա, բնականաբար, իր գործառույթները հանձնարարվում են որևէ մեկին, իսկ եթե ցանկանում է շարունակել պաշտոնավարել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, ապա՝ կշարունակի։ Վլադիմիր Վարդանյանը նաև ասաց, որ եթե շարժվենք այն տրամաբանությամբ, թե վարչապետը իրավունք չունի պաշտոնավարել, նույն տրամաբանությամբ իրավունք չեն ունենա նաև կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը, նախարարները և այլն։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի մասին Վենետիկի հանձնաժողովից եկած ռեկոմենդացիաներին, Վարդանյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը բավական դրական եզրակացություն է տվել։ Նախագահի՝ ԸՕ փոփոխությունը չստորագրելու առթիվ Վարդնայանը նշեց, թե ցավ է ապրում, որ նախագահը չի ստորագրում օրենքները կամ ուղարկում է Սահմանադրական դատարան, բայց դա նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է և պետք է հարգել այդ մոտեցումը։ «Ինչևէ, նախագահը ուներ իր հատուկ կարծիքը, բայց պիտի ասեմ, որ Նախագահի հայտարարության մեջ առկա ձևակերպումները և Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության մեջ առկա ձևակերպումները ես չեմ ուզում անհամահունչ են, բայց առնվազն Վենետիկի հանձնաժողովը այլ եզրահանգման է եկել», - ասա Վլադիմիր Վարդանյանը։