Քաղաքացիակենտրոն
լրատվություն

HALO Trust-ը մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ

HALO Trust-ը մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ
Քաղաքականություն
22:17, 05 январь 2023
Ականազերծման գծով միջազգային ոչ կառավարական HALO կազմակերպությունը Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել:

Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է դեպի ԼՂ մուտքի միակ տարբերակ հանդիսացող միջանցքի շարունակվող շրջափակմամբ: Գրեթե մեկ ամիս շրջափակումից հետո կազմակերպությունն ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին:

HALO Trust կազմակերպության շուրջ 100 աշխատակիցներ այսօր ԼՂ-ում են, և կազմակերպությունը հետևում է նրանց համար մթերքների և այլ ապրանքների հասանելիությանը: Կազմակերպությունը հուսով է, որ այս հարցն արագ կլուծվի:

HALO Trust-ը մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնության համակարգման համար: