Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի բնակչությունը ենթարկվում է անմարդկային շրջափակման․ ես իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին․ Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ

Ղարաբաղի բնակչությունը ենթարկվում է անմարդկային շրջափակման․ ես իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին․ Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ
Քաղաքականություն / Հասարակություն
19:15, 06 январь 2023
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդվարդ Ֆիլիպը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
 
«Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է Սուրբ Ծնունդը։ Այն պետք է լինի խաղաղության պահ, այս տարի, սակայն, ներկված է անհանգստությամբ: Հայկական տարածքը վտանգված է, Ղարաբաղի բնակչությունը ենթարկվում է անմարդկային շրջափակման։ Ես ուզում եմ իմ ողջ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին»։

Հիշեցնենք, որ արդեն 26-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։


Անահիտ Խաչատրյան