Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Քաղաքականություն
10:18, 07 январь 2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։

Շնորհակալություն ենք հայտնում  Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»։