Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Աչքովս եմ տեսել Սերժ Սարգսյանի նախաստորագրած հռչակագիրը՝ Արցախի հողերը 5+2-ով հանձնելու և 5 մլրդ դոլարի մասին»․ Հմայակ Հովհաննիսյան

«Աչքովս եմ տեսել Սերժ Սարգսյանի նախաստորագրած հռչակագիրը՝ Արցախի հողերը 5+2-ով հանձնելու և 5 մլրդ դոլարի մասին»․ Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքականություն
14:30, 16 февраль 2021


Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասին, տեսակետ հայտնեց, որ Սերժ Սարգսյանն այդպիսով քաղաքական հայտ է ներկայացնում «փետրվարյան ապստամբությանն ընդառաջ»՝ փորձելով վերադանալ և իշխանության վերադարձնել նախկին իշխանությանը։ 

 

«Սերժ Սարգսյանը որոշել է այլևս չխոսել Շարմազանովի կամ Աշոտյանի բերանով, այլ ինքը հանդես գալ։ Դա, ինչպես իրենք են հայտարարում, փետրվարյան ապստամբությանն ընդառաջ քայլ է, որով Սերժ Սարգսյանը քաղաքական հայտ է ներկայացնում՝ իշխանությունը վերանվաճելու համար, նորից զավթելու և վերադարձնելու այն կլանը, որը 20 տարի շարունակ հարստահարել և կողոպտել է մեր ժողովրդին»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ փետրվարի 20-ին նախկինները, իր վերլուծությամբ, կոնկրետ գործողություն են նախապատրաստում և չի բացառվում, որ գնան արյունահեղության։ 

 

«Նաև ուզում է Ռոբերտ Քոչարյանին զրկել առաջնորդի դափնիներից։ Հայտ է ներկայացնում դառնալու այդ ապստամբության գլխավոր շահառուն՝ փորձելով խլել դափնիները Քոչարյանից»,-ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և ընտրություններում «կրելու» մասին։ 

 

Անդրադառնալով Թավշյա հեղափոխության մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց, որ այդ ժամանակ նախ Սարգսյանը փորձել է  2018-ի ընդվզումը վերահսկելիության մեջ պահել, ձախողվելուց հետո անցել է փեսայի հետ կապված 2-րդ ծրագրին։ «Դա նույնպես չհաղոջվեց, և հիմա փորձում է փեսայի հետ իրականացնել այդ ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը նորից զավթել՝ բերելով նախկին կլանը»,-նշեց քաղաքագետը ։  

 

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը անցյալ տարվա օգոստոսին հրապարակել է Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի նախաստորագրած փաստաթուղթը, որով Սերժ Սարգսյանը նախաստորագրել էր 2 փուլով 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին՝ 5 մլրդ դոլարի դիմաց: 

 

«Արցախում իմ աչքով եմ տեսել փաստաթուղթը ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի կաբինետում։ Հռչակագիր, որը ստորագրվել է 2016-ի հունիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մասին։ Որտեղ ասվում է, որ հայկական կողմը հանձնում է Ադրբեջանին նախ 5 տարածք, հետո 2 շրջանները՝ Լաչինը և Քելբաջարը, որ Հայաստանին տրամադրվում է 5 մլրդ դոլար, որ նրանք այդ տարածքներից հեռացնեն ազգաբնակչությունը և զորքերը։ Եվ Սերժ Սարգսյանը դրա տակ ստորագրել է, իսկ Լուկաշենկոյի հետ զրույցը տեղի է ունեցել դրանից հետո աշնանը՝ Երևանում կայացած գագաթաժողովում։ Երբ Լուկաշենկոն ասում է՝ քեզ առաջարկել են 5 մլրդ, նա նկատի ունի այդ փաստաթուղթը»։ 

 

Նշենք, որ Սերժ Սարգսյանը փորձել է մեղադրել Փաշինյանին՝ 5 մլրդ-ն վերցնելու մեջ՝ հայտարարելով․ «Չեմ բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլանտին, ու իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու»։

 

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի որևէ ապացույց չկա, միայն Արթուր Վանեցյանի վկայությունն է, որն արժանահավատ չէ, քանր որ նա շահագրգռիր անձ էփորձում է ամեն գնով իշխանության գալ։ Իսկ Սերժ Սարգսյանին արված առաջարկի մասին հենց ինքն է խոսում, բացի դա «կա տեսաձայանգրություն և կա փաստաթուղթ, որ 5 մլրդ-ի դիմաց պետք է հայկական զորքը հանվի ու ազգաբնակությունը տեղահանվի»։ 

 

Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանը, Լուկաշենկոյի 5 մլրդ-ի շուրջ զրույցը բացահայտելով, իրականում բացահայտում է, թե ինչ բարքեր են տիրում հետխորհրդային ղեկավարների հարաբերություններում․ «Երբ Լուկաշենկոն ասում է, չէ՞ որ քեզ առաջարկում են 5 մլրդ։ Նման խոսակցությունը մաֆիոզ խմբավորման հարաբերությունների մասին է»։  

 

Քաղաքագետը Սերժ Սարգսյանի հարցազրույցին մանրամասն կանդրադառնա «Բաց թիվի»-ով հեռարձակվող իր հեղինակային հաղորդմամբ։ 

 

Մարինե Խառատյան