Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին
Քաղաքականություն
19:00, 26 апрель 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և հնարավորինս պատրաստ է աջակցել դրանց:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակներում ձևավորված համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին: