Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանը մտադիր է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը

Ղազախստանը մտադիր է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ  համաձայնագիրը
Քաղաքականություն / Տնտեսություն / Աշխարհ
22:33, 09 январь 2023

Ղազախստանի իշխանությունները նախատեսում են չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը փոխադարձ փոխարկելիության ապահովման և ռուսական ռուբլու ու ղազախական տենգեի փոխարժեքների կայունացման միջոցառումների մասին։ Այս մասին ասված է Ղազախստանի կառավարության որոշման նախագծում, որը երկուշաբթի օրը քննարկման է դրվել «Բաց կանոնակարգ» պորտալում․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Չեղյալ հայտարարել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ռուսաստանի բանկի և Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի միջև փոխադարձ փոխարկելիության ապահովման և ռուսական ռուբլու փոխարժեքների կայունացման միջոցառումների մասին համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթի նախագծում։

Հրատարակությունը նշում է, որ «համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը»։ Կառավարության որոշման նախագծում Ղազախստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով ծանուցել ՌԴ կառավարությանը համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մտադրության մասին։


Փաստաթղթի նախագիծը հանրային քննարկման փուլում է մինչև հունվարի 20-ը։