Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Քաղաքականություն
23:06, 26 апрель 2021
Այսօր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը գոհունակությամբ հաստատել են, որ իրավիճակը շարունակում է կայուն մնալ, շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացնան գործընթացը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր հարցերի շուրջ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։