Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները հետ են տվել Արցախի Նոր Ղազանչիի տարածքի առաջ տված դիրքերը․ hetq.am

Ադրբեջանցիները հետ են տվել Արցախի Նոր Ղազանչիի տարածքի առաջ տված դիրքերը․ hetq.am
Քաղաքականություն
14:32, 27 апрель 2021
Ադրբեջանցիների Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում 370 մետր առաջ տարած դիրքերը հետ են տվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

Երեկ՝ ապրիլի 26-ին, ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչատարածքին մոտ գտնվող իրենց դիրքերը 370 մետրով առաջ էին տվել։ Այդ տարածքում Նոր Ղազանչիի վարելահողերն են՝ ցորենի դաշտերը։ 

Ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հստակ ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել դիրքային առաջխաղացում անելու համար։ Բախշիյանին այս մասին հայտնել են հողատերերը, որոնք գնացել են դաշտում աշխատելու։ 
Հայկ Բախշիյանը Մարտակերտի դիվիզիայի սպայական անձնակազմի հետ այցելել է Նոր Ղազանչի, բանակցություններ տարել ադրբեջանական կողմի հետ, ապա կապ են հաստատել նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս ռուս խաղաղապահներին է դիմել։ Ընդհանուր բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հետ են տվել դիրքերը։

«Իրենց սահմանը չէր, առաջ էին եկել իրենց հիմնական դիրքերից, բանակցություններից հետո համաձայնել են հետ գնալ»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Նոր Ղազանչիի տարածքում կան նաև հայկական դիրքեր, որտեղ հայ զինծառայողներն են։