Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես անձնապես դեմ կլինեի ԲՀԿ-ի հետ կոալիցիային, բայց չի բացառվում,որ այդպիսի բան լինի. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Factor.am

թե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որևէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետև կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիա կազմելը նոր խորհրդարանում, Աղազարյանը պատասխանեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել. «Չենք կարող  կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ, օրինակ՝ «17+»-ի հետ, բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,քանի որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին:

Աղազարյանի խոսքով, 17+ քաղաքական ուժերի ու իրենց պատկերացումներն արմատապես տարբերվում են իրարից, դրա համար հնարավոր չէ, իսկ մյուսների հետ հնարավոր է: «Եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվեր, սակայն ես չեմ բացառում, որ կարող է նման բան լինել: Ես չէի ցանկնա, որովհետև ԲՀԿ-ն բուրժուական բովանդակությամբ կուսակցություն է, որը վատ չէ, բայց իմ պատկերացումները մի քիչ այլ են… Ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան օրենքի հետ, հետևաբար այդ իմաստով չէի ուզենա»: