Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում

ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում
Քաղաքականություն
21:33, 27 апрель 2021
ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունումց հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,-ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը միայն կխորանա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք խորապես հիասթափված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից։