Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս կարգավորումներն անհրաժեշտ են գալիք արտահերթ ընտրություններն ավելի ազատ, արդար և մրցակցային կազմակերպելու համար․ Վահագն Հովակիմյան, տեսանյութ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց, մեկը՝ Քրեական օրենսգրքում վարչական իրավախախտումների վերաբերյալ և քաղաքացիության մասին  օրենքի փոփոխությունների փաթեթն է,  մյուսը՝ հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծն է։   
Ներկայացնելով այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ-ի որոշման  նախագիծը՝ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ ըստ այդմ առաջարկվում է ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ այսօր գումարած ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել  առաջին ընթերցմամբ՝ դրա ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։ Իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթների վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ հարց ուղղելով Վահագն Հովակիմյանին՝ ցանկացավ իմանալ, թե ինչո՞ւ է  կարևոր, որ այսօր օր առաջ այս նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունված լինի և այդ պարագայում ի՞նչ սցենարներ կարող են լինել, որը կավելացնի հավանականությունը, որ սա կլինի մեր օրենսդրության մաս՝ գալիք ընտրությունների ժամանակ։

Ի պատասխան Վագան Հովակիմյանն ասաց, որ այս կարգավորումները այն կարգավորումներն են, որոնք անհրաժեշտ են գալիք արտահերթ ընտրությոններն ավելի ազատ, արդար և մրցակցային կազմակերպելու համար։ Այս փաթեթը ներառված է  մեծ ԸՕ փաթեում և այնտեղից հանվել են այն կարգավորումները, որոնք, որ անհրաժեշտ են, որպեսզի օր առաջ ընդունվեն և առաջիկա ընտրություններին դրանք այլևս որպես օրենք գործեն»,-ասաց Վահագն Հովակիմյանը