Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո՛, սանկցիաների խիստ լինելը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ այս գործընթացում և ընդհանրապես․ Հերիքնազ Տիգրանյանը՝ ՔՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին․Տեսանյութ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ խոսելով ՔՕ-ում ընտրությունների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների մասին՝ առաջարկեց, որ գուցե սուբյեկտային կազմում պետք է ավելացնել քարոզչական իրավունք չունեցող անձանց կողմից խախտումները, այլ նաև՝ այն անձանց կողմից, ովքեր իրավունք ունեն քարոզչություն կատարելու բայց քարոզչությունը կատարում են  քարոզչության կանոնների խախտումով։

Նա նշեց, որ օրինակ՝ պետական պաշտոնյան կամ առողջապահական հիմնարկի աշխատողը  լիազորությունների կատարմանը զուգահեռ իրականացնում է  նաև քարոզչություն՝ սուբյեկտային կազմի ընդլայնում է նախատեսում։ Մյուսը վերաբերում է քրեական օրենսգրքի  այն հոդվածին, որտեղ նշված է, որ տեղամասային կենտրոնում կամ  մուտքի մոտ բռնություն գործադրելու համար սահմանել պատասխանատվություն։

«Կարծում եմ մի փոքր հստակույթուն է անհրաժեշտ, որովհետև ընտրական օրենսգրքում տեղամասային կենտրոնը հասկանում ենք, որ նաև քվեարկության սենյակն է, բայց մուտքի մոտ մի փոքր անհստակություն է մտցնում, որովհետև մենք ունենք  տեղամասային կենտրոնի 50 մետր շառավղով տարածք, բայց մուտքի մոտը կարող է   պրակտիկայում խնդիրներ առաջացնել»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը։