Հետաձգվել են Ռուսաստան-Իրան ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները․ Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Չավուշօղլուի հետ

Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատճառը չնշելով․ գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է երկու կողմերի համաձայնությամբ։
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի բանակցությունները, որոնք նախապես նախատեսված էին անցկացնել հունվարի 17-ին, հետաձգվել են»,- ասված է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ, IRNA գործակալությունը հայտնում է, որ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունվարի 17-ին ծրագրում է մեկնել Թուրքիա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի