Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրական պրոցեսում հնարավոր է իրավիճակ, որ ինչ-որ ուժ քարոզարշավի ընթացքում բախվի խոչընդոտների»․ Հովհաննես Իգիթյան

Ընտրական պրոցեսում հնարավոր է իրավիճակ, որ ինչ-որ ուժ քարոզարշավի ընթացքում բախվի խոչընդոտների»․ Հովհաննես Իգիթյան
Քաղաքականություն
13:02, 28 апрель 2021
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը:

Հովհաննես Իգիթյանը կարևորեց ընտրական գործընթացներում հակաօրինական գործունեություն ծավալած մարդկանց պատժելու քայլերը, սակայն ուշադրություն հրավիրեց նաև կանխարգելիչ քայլերի անհրաժեշտության վրա, նշելով, որ հնարավոր է իրավիճակ, որ ինչ-որ քաղաքական ուժ քարոզարշավի ընթացքում կարող է բախվել խոչընդոտների, որը կազդի ընտրությունների արդյունքների վրա։ «Հետագայում մի երկու հոգի կարող են պատժվել, բայց ինչպե՞ս անենք, որ դա նաև կանխվի հենց ընթացքում», - ասաց Իգիթյանը։

Պատասխանելով, Վահագն Հովակիմյանը նշեց, որ այս նորմերի ընդունումը հենց կանխելու համար է։ «Ես շատ կցանկանամ, որ այս դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դրանց կարիքը չլինի։ Նկատի ունեմ, մենք այնպիսի ազատ, արդար, թափանցիկ ընտրությւոններ ունենանք, որ այս նորմերը չկիրառվեն, բայց Քրեական օրենսդրության ցանկացած նորմ առաջին հերթին միտված է կանխելուն», - ասաց Հովակիմյանը։

Արձագանքելով, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ նախագծով, այս գործողությունները համարվում են ծանր հանցագործություններ և համապատասխան մարմինները, որոնք պետք է կարգ ու կանոն հաստատեն, պետք է ավելի լուրջ հետևեն այս արարքների չեզոքացմանը հենց առաջին փուլում։ «Գտնում եմ, որ կան համապատասխան օրենքներ, որոնց խստացմամբ պետք է հնարավորություն տրվի համապատասխան մարմիններին, կատարել կանխարգելիչ քայլեր», - ասաց Իգիթյանը։

Պատասխանելով, Հովակիմյանը նշեց, որ լիահույս է, որ համապատասխան մարմինները կտիրապետեն օպերատիվ իրավիճակին և իրենց հասանելիք բոլոր գործառույթները կիրականացնեն, որպեսզի կանխեն ընտրական հանցագործությունները։