Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՕ-ում և Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը․

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՕ-ում և Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը․
Քաղաքականություն
15:27, 28 апрель 2021
Այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին երկու քննարկված նախագծերը։

Մասնավորապես Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայցված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 79 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Իսկ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի և Կարեն Համբարձումյանի կողմից ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց  79 կողմ, 0 դեմ, 2 ձայներով։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պատգամավորները երեքական ժամ ունեն գրավոր առաջարկների համար, և գլխադասային հանձնաժողովների եզրակացության համար։