Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիտալի Բալասանյանը կնշանակվի՞ նախագահի գլխավոր խորհրդական՝ ի հեճուկս Ռուբեն Վարդանյանի

Վիտալի Բալասանյանը կնշանակվի՞ նախագահի գլխավոր խորհրդական՝ ի հեճուկս Ռուբեն Վարդանյանի
Քաղաքականություն
19:25, 17 январь 2023
Մեր տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Վիտալի Բալասանյանին մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, կնշանակի ռազմական գծով գլխավոր խորհրդական՝ ի հեճուկս պետնախարար Ռուբեն Վարդանյանի անհամաձայնության, ում ցանկությամբ և անձնական ջանքերով Վիտալի Բալասանյանն ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ինչին էլ, մեր աղբյուրի վկայությամբ, դեմ է եղել Արցախի նախագահը:

Նշենք, որ դարձյալ մեր վստահելի աղբյուրներից օրերս տեղեկացել էինք, որ Ռուբեն Վարդանյան- Արայիկ Հարությունյան առճակատման հիմնական պատճառը եղել են ոչ միայն պետնախարարի վիճահարույց քաղաքական հայտարարությունները, այլև կոնկրետ մի միջադեպ:

Բանն այն է, որ ընդամենը 2,5 ամիս Արցախում հաստատված և հենց նախագահի կողմից բարձր լիազորություններով օժտված Ռուբեն Վարդանյանը իրեն իրավունք է վերապահել, հորդորները անտեսելով, ոչ միայն հեռացնել Բալասանյանին, այլև համարձակվել է կոշտ անհամաձայնություն հայտնել Արայիկ Հարությունյանին Վիտալի Բալասանյանին խորհրդականի պաշտոնում նշանակելու մտադրության վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդանյանը իր դիրքորոշումը պատճառաբանել է նրանով, որ Բալասանյանը չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները; Նշենք, որ Վիտալի Բալասանյանը, ներկայիս ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Արցախի այն պաշտոնյաներից են, որ ադրբեջանական կողմի հետ բանակցել են հումանիտար հարցերի շուրջ: